Հասարակական

Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում նախատեսվում է ֆրանսիական ինստիտուտ բացել

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում նախատեսվում է ֆրանսիական ինստիտուտ բացել

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը աշխատանքներ է տանում ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում Ֆրանսիական ինստիտուտի բացման ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լաքոտն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք շարունակում ենք աշխատանքներ տանել ֆրանսիական ինստիտուտի բացման ուղղությամբ, որը լինելու է Շառլ Ազնավուրի կեցավայրում: Շարունակում ենք նաև «Ազնավուր» հիմնադրամի հետ բանակցությունները համագործակցության ավելի խորացված համաձայնագիր կնքելու համար: Այս կառույցը կլինի մշակութային պատուհան, որը ֆրանսիական ներկայության առումով պակասում է Հայաստանում»,- նշեց դեսպանը:

Նրա խոսքով՝ Ազնավուրի երևանյան կեցավայրում նման կառույց հյուրընկալելը այն կդարձնի մշակութային ամենագեղեցիկ վայրերից մեկը քաղաքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում