Հասարակական

Գարեգին Երկրորդը ողջունում է Ֆրանսիայի Սենատի կողմից ԼՂ ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը

2 րոպեի ընթերցում

Գարեգին Երկրորդը ողջունում է Ֆրանսիայի Սենատի կողմից ԼՂ ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ողջունում է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի ընդունումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է Ամենայն Հայոց կաթողիկոսի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:

«Սա կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։ Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին, բարեսեր ժողովրդին և Սենատի խմբակցություններին»,-նշված է հաղորդագրությունում:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատը նոյեմբերի 25-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը: Այն ընդունվել է 305 «կողմ», 1 «դեմ» և 30 «ձեռնպահ» ձայներով: Սենատի նիստի ընթացքում պատգամավորները կառավարությանը կոչ են արել գործել, կանգնել հայ ժողովրդի կողքին ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում