Սպորտ

Ըմբշամարտի աշխարհի առաջնության օրերը չեն փոխվել 

1 րոպեի ընթերցում

Ըմբշամարտի աշխարհի առաջնության օրերը չեն փոխվել 

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման ժամկետները փոփոխության չեն ենթարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՏԱՍՍ-ը: Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի նիստում որոշում է ընդունվել մեծահասարկների աշխարհի առաջնությունը թողնել դեկտեմբերին: Սակայն մեծ է հավանականությունը, որ երիտասարդների աշխարհի առաջնությունը չի կայանա:

Աշխարհի առաջնությունն, ըստ նախնական որոշման, կանցկացվի դեկտեմբերի 12-20­ը Բելգրադում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում