Սպորտ

Հունահռոմեական ոճի երիտասարդական թիմի մարզիչը մտահոգված է առաջնությանը մասնակցած մարզիկների թվով

1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի երիտասարդական թիմի մարզիչը մտահոգված է առաջնությանը մասնակցած մարզիկների թվով

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը մտահոգիչ է համարում առաջնությանը մասնակցած մարզիկների քանակը:

«Հայաստանի առաջնությունը անցկացրինք պանդեմիայի պայմաններում: Մասնակցում էր շուրջ 65 մարզիկ: Մրցակցություն կար, սակայն մասնակիցների քանակը մտահոգիչ է: Առաջնության հիմնական նպատակը, իհարկե, հավաքական ձևավորելն էր, որը հավաքների կմասնակցի և կնախապատրաստվի դեկտեմբերին կայանալիք ԱԱ-ին, եթե այն չչեղարկեն: Մի քանի օր անց հավաք կսկսենք Ծաղկաձորում: Կտեսնենք, թե պանդեմիայով պայամանավորված, որ մրցաշարերին կկարողանանք մասնակցել: Բարդ իրավիճակ է: Եթե վարակը նահանջի, 2021 թվականը կսկսենք մեր նախկին գրաֆիկով, այսինքն գարնանը Հայաստանի առաջնությունը, այնուհետև հավաքներ, մրցաշարեր ԵԱ, ԱԱ: Տեսնենք, թե ինչ կլինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաբալարյանի խոսքերը փոխանցում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնի էին դարձել առաջնության բոլոր չեմպիոնները` Գառնիկ Հովհաննիսյանը(55կգ),Դավիթ Գոթյանը(60կգ),Հայկ Ասատրյանը(63կգ),Շանթ Խաչատրյանը(67կգ),Աշոտ Կիրակոսյանը(72կգ),Սամվել Գրիգորյանը(77կգ),Կարեն Խաչատրյանը(82կգ):

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում