Մշակույթ

«Գալակտիկայի պահապանները» ֆիլմը շարունակություն Է ունենալու. ռեժիսոր Ջեյմս Հան

1 րոպեի ընթերցում

«Գալակտիկայի պահապանները» ֆիլմը շարունակություն Է ունենալու. ռեժիսոր Ջեյմս Հան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գալակտիկայի պահապանները» (Guardians of the Galaxy, 2014) ֆիլմը շարունակություն Է ունենալու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Հանը, որը նկարահանել Է առաջին կինոնկարը. ֆիլմը հիմնված Է Marvel Comics հրատարակության համանուն կոմիքսի վրա:

«Հաստատված Է «Գալակտիկայի պահապանները» սիքվելի պաշտոնական անվանումը՝ «Գալակտիկայի պահապանները, Հատոր 2» (Guardians of the Galaxy, Vol 2)",-հայտնել Է նա Twitter սոցիալական ցանցի իր միկրոբլոգում:

«Սիքվելի նկարահանումները կսկսվեն Լոնդոնում՝ 2016 թվականի փետրվար-մարտ ամիսներին»,-իր հերթին հայտարարել Է Marvel Studios կինոընկերության նախագահ Քեւին Ֆայգին:

Արդեն որոշվել Է սիքվելի՝ վարձույթ դուրս գալու ամսաթիվը՝ 2017 թվականի մայիսին:

«Գալակտիկայի պահապանները» կինոնկարի արտադրական ծախսերը կազմել են 195,9 մլն դոլար: Ընդսմին ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել Է 774,2 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում