Իրավունք

Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է 6 տարի անց

1 րոպեի ընթերցում

Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է 6 տարի անց

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ իրավապահների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, այս տարվա ապրիլի 29-ին ՌԴ Սամարայի մարզում հայտնաբերվել և ձերբակալվել, իսկ հոկտեմբերի 23-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 1988թ. ծնված Էդգար Մ.-ն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Էդգար Մ.-ն 2008թ. հուլիսի 30-ից Գյումրիի ոստիկանության կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում