Ռազմական

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպել է  Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր»,- գրել է Սուրեն Պապիկյանը։

Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել նոյեմբերի 3-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում