1 րոպեի ընթերցում
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հայտնել էր, որ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլին։