Տեսանյութ

«Հայաստան»–ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչներն ընտրակաշառք են բաժանել և խախտել բարեգործության արգելքը. Հակակոռուպցիոն կոմիտե

1 րոպեի ընթերցում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցչի կողմից Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու, ինչպես նաև օրենսդրական արգելքի պայմաններում նշված կուսակցությունների դաշինքի պատգամավորի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուի կողմից միջնորդավորված եղանակով բարեգործության արգելքը խախտելու տարբեր դեպքերի մասին։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում