Տեսանյութ

Հակակոռուպցիոն կոմիտեն նոր փաստեր է ներկայացրել ընտրակաշառք տալու դեպքերի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ նոր փաստական տվյալներ է ներկայացրել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է․

«Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել նաև նախկին, այդ թվում՝ վիրավորում ստացած զինվորականների՝ 2026 թվականի ապրիլին Երևան քաղաքում տեղի ունեցած հավաքին մասնակցելու նպատակով վերջիններիս նյութապես շահագրգռելու, ինչպես նաև զինվորականի սպանություն կատարելու առերևույթ հանցանքների վերաբերյալ»։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակելու է հետևողական միջոցներ ձեռնարկել նմանօրինակ դրսևորումները բացահայտելու, կանխելու և ենթադրյալ հանցանք կատարած անձանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Հաղորդագրությանը կից հրապարակվել է տեսանյութ։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում