1 րոպեի ընթերցում
Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շրջում են մայրաքաղաք Երևանում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ երթևեկում է հանրային տրանսպորտով, շփվում քաղաքացիների հետ, լսում նրանց բարձրացրած հարցերը։
Նախորդ շաբաթ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները շրջում էին Շենգավիթ վարչական շրջանում, իսկ մինչ այդ նախորդող հանգստյան օրերին եղել էին Հայաստանի բոլոր մարզերում։