Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Սանկտ Պետերբուրգ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաք։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով նաև տեսանյութ։  

Վարչապետին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում
դիմավորել են Լենինգրադի շրջանի նահանգապետի տեղակալ Յարոսլավ
Սեռովը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պյոտրովսկին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 21-ին կմասնակցի Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը։ 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին շփում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում