Տեսանյութ

Փաշինյանը նոյեմբերի 16-ին պատարագի կմասնակցի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցի Տեր Հովհաննես քահանա Մաթեւոսյանի ձեռամբ մատուցվող սուրբ եւ անմահ Պատարագին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։ 

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին պատարագի մասնակցեց Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ նախորդ երկու կիրակի օրերին՝ Արագածոտնի մարզի Օհանավանք բնակավայրի Հովհաննավանք եկեղեցում։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում