1 րոպեի ընթերցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է հայկական զինված ուժերի նոր տեխնիկական համալրումը՝ չորքոտանի ռոբոտը։
«Մեր զինվորների նոր բարեկամը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է վարչապետը՝ կից հրապարակելով կադրեր, որտեղ ռոբոտը արձագանքում է տրվող հրահանգներին։
Տեսանյութում ռոբոտին տրվում են հրամաններ՝ «կանգնի», «ֆռա», «գնա», «վազի», «արի հետ», «նստի», «պառկի», որոնց նա ճշգրիտ արձագանքում է։
Չորքոտանի ռոբոտները կիրառվում են տարբեր ռազմական և անվտանգության նպատակներով, մասնավորապես՝ հետախուզություն և դիտարկում՝ տեսախցիկներով ու սենսորներով համալրված վտանգավոր տարածք մուտք գործելու համար, պայթուցիկների հայտնաբերում կամ վնասազերծում, կամիկաձե-առաքելություններ, զենքի կամ հատուկ սարքավորումների տեղափոխում, վտանգավոր միջավայրերում զինվորականների փոխարինում։