Տեսանյութ

Փաշինյանը ընդհատակում գտնվելու պահից իր մոտ եղած Աստվածաշունչը կնվիրի Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աստվածաշունչ կնվիրի Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։

«Այս Աստվածաշունչը ինձ մոտ հայտնվել է ընդհատակում գտնվելու ընթացքում։ Ուզում եմ հիշեցնել, որ ես ընդհատակում եղել եմ 2008 թվականի մարտի 2-ից մինչև 2009 թվականի հուլիսի 1-ը։ Հետագայում այս Աստվածաշունչը ինձ հետ եղել է բանտում՝ 1 տարի 11 ամսվա ընթացքում։ 

Եվ վերջերս Միացյալ Նահանգներ կատարած այցի ընթացքում գաղափար առաջացավ, և ես  խոստացա, որ այս Աստվածաշունչը կնվիրեմ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին։ 

Եվ հիմա այս գործընթացը տեղի է ունենում, առաջիկայում ես նվերը կուղարկեմ Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին։ Կարծում եմ, որ ինձ համար շատ կարևոր և թանկ գիրքը շատ կարևոր տեղում կհանգրվանի, և դա ճիշտ տեղ է հանգրվանի համար»,- ասել է Փաշինյանը՝ ցուցադրելով Աստվածաշունչը, որն առաջիկայում նվիրելու է Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանին։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում