Իրավունք

Հայտնաբերվել է 420 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

2 րոպեի ընթերցում

ՀՀ մայրաքաղաքում հունիսի 30-ից հուլիսի 7-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4 938 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 ավտոմեքենա։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ 180 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 293 անձ։ «Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 809, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 20, վարելու ընթացքում ծխելու՝ 500, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 305, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 83 և 1887 այլ իրավախախտում։ 139 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 385-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 74-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 86-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 52 անձ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13 897 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 287 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 240 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 635, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 2 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 60, չամրակապված վարելու՝ 3073, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 221, վարելու ընթացքում ծխելու՝ 333, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 564, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 21, արագության գերազանցման՝ 1886 և 4022 այլ իրավախախտում։ 488 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1972-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 267-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 3 բեռնատար, 185-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ 

Նշվում է, որ տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 36 անձ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում