Իրավունք

Երկու միլիոն դրամից ավելի էլեկտրոնային ծխախոտների գողությունները բացահայտվել են․ մեկ անձ ձերբակալվել է

1 րոպեի ընթերցում

ՀՀ մայրաքաղաքի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցը մայիսի 18-ի ուշ երեկոյան զանգահարել է ոստիկանություն և տեղեկացրել էլեկտրոնային ծխախոտների խանութից գողության մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնել է օպերատիվ խումբ, որը հայտնաբերել է, որ տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը բացել, մտել էին խանութ և գողացել մեկ միլիոն 200 հազար դրամի էլեկտրոնային ծխախոտ: 

«Մինչ ոստիկանները ձեռնարկում էին միջոցառումներ` մայիսի 25-ին ստացվեց նմանատիպ նոր ահազանգ: Գայի պողոտայում գտնվող մեկ այլ խանութի կախովի փականի օղակը կոտրել և գողացել էին մեկ միլիոն դրամի էլեկտրոնային ծխախոտ: Այս հանցագործությունն էլ կատարվել էր ուշ երեկոյան, մութն ընկնելուց հետո:

Իրավապահների գործողություններն այս անգամ արագ արդյունք տվին: Պարզվեց, որ երկու գողությունն էլ կատարել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ 55-ամյա տղամարդը: Մայիսի 26-ի առավոտյան նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Նոր Նորքի բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում