Սպորտ

Գեղասահքի մարզադպրոցի սաները պատրաստվում են «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» բաց մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Գեղասահքի մարզադպրոցի գեղասահորդներն ակտիվ մարզման փուլում են. պատրաստվում են մայիսի 1-4-ը կայանալիք «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, մարզադպրոցի սաները նշում են, որ մեծ պատասխանատվությամբ են մոտենում մրցաշարին և ակտիվ աշխատում են պատվով ներկայանալու համար։ Հույս ունեն մրցանակային տեղեր զբաղեցնել։

Մրցաշարը կանցկացվի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Մուտքն ազատ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում