Հասարակական

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը

1 րոպեի ընթերցում

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը այլընտրանքային խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը`անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաջորդ դատական նիստը կայանալու է 2020 թվականի հունվարի 21-ին ժամը 14:00-ին:

Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է այս տարվա հունվարից,նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում