Մինասյանը ոսկե, իսկ Ալեքսանյանը արծաթե մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները դարձյալ մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարում ընթացող տարվա վերջին մրցաշարում գերծանր քաշային Գոռ Մինասյանը երկամարտի 424 կգ արդյունքով դարձել է մրցաշարի հաղթող, իսկ ընտրանու անդամ Ռուբեն Ալեքսանյանը 416 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:

Նախօրեին աշխարհի գավաթակիր էր դարձել կանանց ընտրանու անդամ Տաթև Հակոբյանը:

Հայերեն العربية Русский