Երևանում վառվեցին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։ Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ քաղաքացիներ։