Սպորտ

Մխիթարյանը մասնակցեց «Ռոմա»-ի հաղթական խաղին

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը մասնակցեց «Ռոմա»-ի հաղթական խաղին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Ռոմա»-ի հաղթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի Սերիա Ա-ի 17-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց և 4:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինա»-ին: Մայրաքաղաքայինթիմի կազմում գոլերը հեղինակեցին Ջեկոն, Կոլարովը, Պելեգրինին և Զանիոլոն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «գայլերը» մրցաշարային աղյուսակում 4-րդն են և ունեն 35 միավոր: Առաջատարը 42 միավորով «Յուվենտուս»-ն է:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում