Սպորտ

Ադամյանի գոլը նպաստեց «Բորուսիա»-ի դեմ խաղում «Հոֆենհայմ»-ի հաղթանակին

1 րոպեի ընթերցում

Ադամյանի գոլը նպաստեց «Բորուսիա»-ի դեմ խաղում «Հոֆենհայմ»-ի հաղթանակին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց «Հոֆենհայմ»-«Բորուսիա» խաղին և դարձավ գոլի հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրի շրջանակներում «Հոֆենհայմ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիա»-ն: Մարիո Գյոտցեին 17-րդ րոպեին հաջողվեց առաջ մղել «Բորուսիա»-ին, սակայն փոխարինման դուրս եկած Ադամյանը 79-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով «Հոֆենհայմ»-ին խուսափել պարտությունից: Հանդիպման վերջնամասում «Հոֆենհայմ»-ից Կրամարիչին հաջողվեց խփել իր թիմի երկրորդ գոլը՝ Սարգիս Ադամյանի փոխանցումից հետո: «Հոֆենհայմ»-«Բորուսիա»՝ 2:1:

Հայաստանի ազգային հավաքականից Սարգիս Ադամյանը Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն խաղադաշտ մտավ երկրորդ կեսի մեկնարկին:

Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում 6-րդն է և ունի 27 միավոր:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում