Թուրքիան անպատասխան չի թողնի «Թուրքական հոսքի» դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները. Էրդողան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խոստացել Է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի «Թուրքական հոսք» նախագծի դեմ: Համապատասխան հայտարարությունը նա լրագրողներին արել Է ինքնաթիռում՝ վերադառնալով Մալայզիա կատարած ուղեւորությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նրանք (ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչները) ասում Էին, որ քայլեր կձեռնարկեն С-400-ի եւ F-35-ի կապակցությամբ: Բայց դրանք ավարտված գործեր են, մենք այդ մասին քանիցս խոսել ենք: Այժմ նրանք առանց ամաչելու ասում են, որ պատժամիջոցներ կսահմանեն «Թուրքական հոսքի» կապակցությամբ: Անտարակույս, նման բոլոր քայլերի համար մենք նույնպես պատժամիջոցներ կկիրառենք»,-Էրդողանի խոսքը դեկտեմբերի 20-ին մեջբերում Է NTV հեռուստաալիքը:

Նա հավելել Է, որ ԱՄՆ-ի կողմից այդ քայլը կարելի Է դիտարկել որպես «բացահայտ միջամտություն Թուրքիային գործերին»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես սպասվում Է, դեկտեմբերի 20-ին կստորագրի 2020 ֆինանսական տարվա (սկսվել Է հոկտեմբերի 1-ին) ռազմական բյուջեն: Պլանը, մասնավորապես, նախատեսում Է հակառուսական պատժամիջոցներ «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազատարների նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով