«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ուշագրավ գործեր՝  «Սասնա ծռեր» էպոսից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղում՝ Արա Սարգսյանի եւ Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում այսօր կբացվի «Հայկական Էպոս. խոսքից՝ պատկեր» խորագրով ցուցահանդեսը, որում ցուցադրված կլինեն գեղանկարչական ու գրաֆիկական շուրջ 50 աշխատանք, առանձնատիպեր, կաղապարներ (կլիշե), էպոսի տարբեր հրատարակությունների գլխատառեր, գլխատողեր, անվանաթերթեր, ինչպես նաեւ 1000-ամյակի միջոցառումների արձագանքները մամուլում՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի, Օրբելի եղբայրների տուն-թանգարանի եւ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից:

ՀԱՊ հայ գեղանկարի բաժնի աշխատակից, ցուցադրության համադրող Զարուհի Դիլանյանն այս առիթով «ՀՀ»-ի հետ զրույցում անդրադառնալով ցուցահանդեսին՝ ասաց, որ հայոց հազարամյա պատմության խորքերում ծնունդ առած «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպը վերջնականապես ձեւավորվել է 7-9-րդ դարերում, ժողովրդի բանավոր զրույցներում պահպանվել են դրվագներ, ստեղծվել թշնամու դեմ արդար պայքարի ելած հավաքական կերպարներ, որոնցից ամենակատարյալը Սասունցի Դավիթն է։ Յուրաքանչյուր արվեստագետ հանդես է գալիս էպոսի ուրույն մեկնաբանությամբ: Հակոբ Կոջոյանի, Սեդրակ Ռաշմաճյանի, Երվանդ Քոչարի եւ այլոց գործերում կերպարներն առանձնանում են տարբեր գեղարվեստական լուծումներով, սակայն բոլորին միավորում է հայոց դյուցազնավեպի էպիկական շունչը փոխանցելու ձգտումը: «Հանրածանոթ գործերի շարքում առաջին անգամ են ցուցադրվում նկարիչ Ռազմիկ Հակոբյանի (1941-1999) օֆորտները: Ցուցահանդեսն ունի ճանաչողական մեծ նշանակություն։ Նմանատիպ ամեն հոբելյան թարմացնում է մեր պատմական հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով ազգային արժեքների պահպանման գործում մեր մեծ երախտավորներին»,- ընդգծեց նա՝ տեղեկացնելով, որ Էպոսի հազարամյա հոբելյանի շրջանակներում տոնակատարության կազմակերպչական հարցերը համակարգող հանձնաժողովի պատվերով Լենինգրադի Լոմոնոսովի անվան հախճապակու գործարանում պատրաստվել են մեծ քանակությամբ գավաթներ, սկուտեղներ՝ էպոսին առնչվող բազմապիսի դրվագներով զարդանկարված»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին