Սպորտ

Ռինգում մենակ ես եմ, բայց բռնցքամարտը թիմային աշխատանք է պահանջում. Բաչկով

4 րոպեի ընթերցում

Ռինգում մենակ ես եմ, բայց բռնցքամարտը թիմային աշխատանք է պահանջում. Բաչկով

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019-ի կարևորագույն մարզական իրադարձություններից մեկը Եվրոպական երկրորդ խաղերն էին: Հայաստանի 5 ոսկե մեդալներից մեկը նվաճեց բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Բաչկովն ամփոփեց տարին, խոսեց Տոկիոյի խաղերի հնարավորությունների մասին:

-Ինչպիսի՞ն էր անցնող 2019 թվականը:

-Չեմ կարող ասել, թե վատ տարի ստացվեց, բայց շատ լավ էլ չէր, քանի որ աշխարհի առաջնությունում գրավեցի միայն երրորդ հորիզոնականը: Թեպետ նախատեսել էի, որ կկարողանամ պայքարել ոսկե մեդալի համար: Պարզապես փոքր վրիպում ունեցա: Անցնող տարում միակ ցավալի իրադարձությունը հենց աշխարհի առաջնությունում բաց թողած ոսկե մեդալս էր:

-Եվրոպական երկրորդ խաղերում նվաճեցիք ոսկե մեդալ: Ինչպիսի՞ տպավորություններով եք հիշում այն:

-Ինձ համար դժվար ստացվեց հաղթանակն այս Եվրոպական խաղերում, քանի որ իմ հիմնական մրցակիցներից զատ, կար նաև Ֆրանսիան ներկայացնող մարզիկ, ով բավականին ուժեղ հակառակորդ է: Նա Եվրոպական խաղերին ներկայացել էր գործող աշխարհի չեմպիոնի տիտղոսով: Նախապատրաստական ամբողջ ընթացքում շեշտը դրել էինք նրա հետ մրցելու վրա: Թերություններ եղան Խաղերի ընթացքում, բայց եսելույթս համարում եմ ստացված: Այդ պահին մեր խնդիրը ոսկե մեդալ նվաճելն էր, ինչին հասանք:

-Ի՞նչ սպասելիքներով եք մուտք գործում 2020 թվական, հատկապես որ այն օլիմպիական տարի է:

-Օլիմպիական խաղերն ինձ համար արդեն մի անգամ անհաջող դասավորվել են (Ռիո-2016- Հեղ.): Տոկիո-2020-ն ինձ համար կլինի ևս մեկ հնարավորություն դեպի իմ երազանքը: Եթե ամեն ինչ ընթանա այն հունով, ինչպես հիմա է, Աստծո առաջնորդությամբ ամեն ինչ շատ լավ կլինի: Դեպի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը տանող ճանապարհը մեծ թիմային աշխատանքի արդյունք պետք է լինի: Ռինգում մենակ ես եմ, բայց բռնցքամարտը թիմային աշխատանք է պահանջում: Հիմա ոչնչի կարիք չունեմ, ինձ մնում է միայն լավ նախապատրաստվել Խաղերին:

-Հովհաննես, եթե իրատեսորեն մոտենանք, որքա՞ն եք գնահատում ձեր շանսերը մեդալների համար պայքարում:

-Աշխարհի առաջնությունից առաջ AIBA-ի դասակարգման աղյուսակում երկրորդն էի, հետո դարձա երրորդը և հենց այդ հանգամանքը հաշվի առնելով՝ կարող եմ ասել, որ մեդալի հավակնորդ եմ, բայց դա չի նշանակում, որ չպետք է շարունակենք աշխատանքը և բարելավենք ներկայիս արդյունքները:

-Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի համար:

-Հիմա մրցաշարին մասնակցելու տեսանկյունից ինձ հանգիստ եմ տվել, մարզումները կվերսկսեմ հունվարից: Վերականգնողական շրջանում եմ: Ամանորի տոներից հետո կսկսենք նախապատրաստվել Տոկիո-2020-ի վարկանիշային մրցաշարերին: Ուրախ կլինեմ, որ Լոնդոնում կայանալիք առաջին վարկանիշային մրցաշարում նվաճեմ այդ բաղձալի ուղեգիրը:

-Դուք մտածո՞ւմ եք, արդյոք, սիրողական բռնցքամարտից հետո պրոֆեսիոնալ ռինգ մտնելու մասին:

-Այո, բավականին առաջարկներ ունեմ պրոֆեսիոնալ ռինգ մտնելու համար, բայցառայժմ մերժում եմ դրանք: Իմ գերնպատակն Օլիմպիական խաղերն են: Գուցե դեռևս վաղ է խոսել այդ մասին, բայց ուզում եմ ինձ փորձել պրոֆեսիոնալ ռինգում նույնպես:

-Ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել տոները:

-Ինչպես միշտ` ընտանիքիս հետ, հարազատներով շրջապատված, Գյումրիում: Շատ եմ սիրում Ամանորի այս օրերը, քանի որ լավ եմ սնվում, իսկ ահա դրանից հետո սկսվում է նախապատրաստական փուլը, և քաշ գցելու կարիք կլինի:

-Շնորհակալ եմ զրույցի համար և հաջողություններ ձեզ:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Փարիզ-2024. Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչում են

Սպորտ

Փարիզ-2024. Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը եզրափակիչում են

Փարիզ-2024. Մարմնամարզիկները մեկնարկեցին Օլիմպիական խաղերում

Սպորտ

Փարիզ-2024. Մարմնամարզիկները մեկնարկեցին Օլիմպիական խաղերում

Փարիզ-2024. Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

Սպորտ

Փարիզ-2024. Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը գոհ է Օլիմպիական խաղերում գրանցած արդյունքից

Սպորտ

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը գոհ է Օլիմպիական խաղերում գրանցած արդյունքից

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է

Սպորտ

Փարիզ-2024. Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն է

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Փարիզ-2024. Հայաստանը հուլիսի 27-ին ունի 4 մասնակից

Սպորտ

Փարիզ-2024. Հայաստանը հուլիսի 27-ին ունի 4 մասնակից

Ֆրանսիական էլեգանտությամբ ու ամբողջ Փարիզն ընդգրկող. կայացավ ՕԽ բացման պաշտոնական արարողությունը

Սպորտ

Ֆրանսիական էլեգանտությամբ ու ամբողջ Փարիզն ընդգրկող. կայացավ ՕԽ բացման պաշտոնական արարողությունը

ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին

Սպորտ

ՀՀ նախագահը Փարիզում մասնակցել է «Սպորտը հանուն կայուն զարգացման» գագաթնաժողովին

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. կազմակերպիչները խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն

Սպորտ

Փարիզը պատրաստ է Օլիմպիական խաղերի մեկնարկին. կազմակերպիչները խոստանում են բացառիկ ու հիշարժան բացման արարողություն

Օլիմպիական խաղերին համընթաց Փարիզի սրտում բացվեց «Հայաստանի տունը»

Սպորտ

Օլիմպիական խաղերին համընթաց Փարիզի սրտում բացվեց «Հայաստանի տունը»

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում