«Երևանյան բեսթսելեր». «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» առաջին հորիզոնականում է. մանկական. նոյեմբեր, 20

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ նոյեմբերի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում էՋ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը»գիրքը: Հարրի Փոթերին բախտ է վիճակվում ներկա լինելու կախարդականաշխարհի ամենահետաքրքիր իրադարձություններից մեկին՝ քվիդիչի աշխարհի գավաթի խաղին: Սակայն խաղին հետևող իրադարձությունները խուճապի են մատնում հանդիսատեսին: Մոգության նախարարությունում իրարանցում է սկսվում: Իր ընկերների՝ Ռոնի և Հերմայոնիի հետ Հարրին վերադառնում է դպրոց, որտեղ իմանում է, որ հարյուր տարվա ընդմիջումից հետո վերսկսվելու է Եռյակի մրցամարտը՝ կախարդների դպրոցների միջև տեղի ունեցող մրցույթը: Հարրին մյուս աշակերտների նման պատրաստվում է դիտել մրցամարտի երեք փուլերը, սակայն դեպքերն անսպասելի ընթացք են ստանում. Հարրիին դարձյալ դժվարին փորձություններ են սպասում:

Երկրորդ հորիզոնականում էՋ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում«Լինումէ,չիլինում»ժողովածուն: «Լինում է, չի լինում» խորհրդավոր բառերով սկսվող Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերոյի, Գաբրիել դը Վիլնյովի այս հեքիաթները փոքրիկների ամենասիրելիներն են, որոնք իրենց նոր նկարազարդումներով էլ ավելի հետաքրքիր կդարձնեն ընթերցումը:

Չորրորդ տեղում է«Հայկական հեքիաթներ»գիրքը: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, թարգմանիչ, լրագրողՍուրեն Մուրադյանի«Վախկոտ պարծենկոտը»հինգերորդ տեղում է: Գրքին ամրացված ձայնային մոդուլի օգնությամբ հնարավոր է ունկնդրել հատվածներ այդ ստեղծագործությունների հիման վրա գրված Էմմա Միհրանյանի երգերից:

Վեցերորդ տեղում էՋաննի Ռոդարիի «Հեքիաթներ հեռախոսով»ժողովածուն: Ամեն տեսակ զարմանալի իրադարձությունների ու կերպարների մասին այնպես է պատմվում, ասես շատ սովորական բաների մասին լինի. Ջիովանինո Թափառաշրջիկի ճամփորդությունները անհայտ աշխարհներ, Ալիչե Մատնաչափիկի անհավատալի արկածները, պաղպաղակե աննման դղյակներ ու շոկոլադապատ բարեկարգ ճանապարհներ: Իրական կյանքի ամենալուրջ խնդիրների մասին Ջաննի Ռոդարին խոսում է՝ հմտորեն փոխակերպելով դրանք անհավանական մտացածին պատմությունների և միահյուսում իր թեթև ու նրբամիտ հումորի հետ:

Յոթերորդ հորիզոնականումՇառլ Պերոյի «Կարմիր գլխարկը»հեքիաթն է: Այն կարծես օրորոցային լինի փոքրիկների համար, հետևաբար քաջ հայտնի է բոլորին: «Կարմիր գլխարկը» ամենահայտնի հեքիաթներից է և սիրվել է բոլորի կողմից:

Ութերորդ տեղում է«Գայլն ու յոթ ուլիկները»գիրքը: Գրիմ եղբայրների այս հեքիաթը հրատարակվել է 1812-1815 թվականների հեքիաթների շարքում: Սյուժեն շատ հայտնի է ու պարզ, այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի:

Իններորդ հորիզոնականում էՌոբերտԼյուիսՍթիվենսոնի«Գանձերիկղզին»:Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստե՛ք Հիսպանյոլան ու համարձակ նավարկե՛ք դեպի Գանձերի կղզին:Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի ՞ է վստահել անձնակազմին: Ի ՞նչ է թաքցնում կղզին:

Տասներորդ հորիզոնականում էԹորբեն Քուլմանի«Լինդբերգ: Թռչող մկնիկի արկածալի պատմությունը»:Շատ տարիներ առաջ մի հսկայական քաղաքում ապրում էր մի հետաքրքրասեր մկնիկ: Հաճախ նա ամիսներ շարունակ թաքնվում էր մթին գրադարաններում, որպեսզի գաղտագողի կարդա մարդկանց գրքերը…Արդյունքում մեր խորամանկ մկնիկին հաջողվում է պարզել թռչելու գաղտնիքը: Փոքրիկ մկնիկի խիզախումը մեծ քայլ էր օդագնացության մեջ:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոյյան տապան» (012- 505-505)գրախանութներիև գրատներիցանցերը:

Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 նոր

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Կրակի գավաթը»

Զանգակ 107
2 +5

Ջ. Ք. Ռոուլինգ

«Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը»

Զանգակ 46
3 * «Լինում է, չի լինում» Զանգակ 33
4 +1 «Հայկական հեքիաթներ» GSM 33
5 նոր

Սուրեն Մուրադյան

«Վախկոտ պարծենկոտը»

GSM 30
6 *

Ջաննի Ռոդարի

«Հեքիաթներ հեռախոսով»

Զանգակ 30
7 +2

Շառլ Պերո

«Կարմիր գլխարկը»

GSM 26
8 Նոր «Գայլն ու յոթ ուլիկները» Բուկինիստ 23
9 *

Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն

«Գանձերի կղզին»

Զանգակ 20
10 Նոր

Թորբեն Քուլման

«Լինդբերգ: Թռչող մկնիկի արկածալի պատմությունը»

Զանգակ
Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա