Երևանի համար նախատեսված երկու ավտոբուսը մաքսատանն են, երկուսն էլ` դեռ Բուրգասի նավահանգստում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բուս վոյաժ» ընկերության կողմից բերված երկու ավտոբուսը, որոնք նախատեսված են Երևանի երթուղիների համար, դեռ մաքսազերծման փուլում են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ընկերության տնօրեն Տիգրան Հարությունյանը՝ նշելով, որ ևս երկու ավտոբուս այս պահին գտնվում են Բուլղարիայի Բուրգաս քաղաքի նավահանգստում:

«Ավտոբուսները հիմա դեռ պետական գրանցում են ստանում: Այս պահին մաքսազերծվում են: Դրանք երկուսն են, երկուսն էլ դեռ Բուրգասի նավահանգստում են կանգնած: Մեր կողմից նախկինում բերված մեկ ավտոբուս էլ Երևանում սպասարկում է 45 համարի երթուղին: Երբ ավտոբուսները պետական գրանցում կստանան, կդիմենք քաղաքապետարան, որպեսզի տեսնենք, թե որ երթուղում կարող ենք դրանք շահագործել»,- ասաց Հարությունյանը:

Ընկերության տնօրենը նշեց, որ դրանք պետական գրանցում կստանան մոտ օրերս:

Երևանի ավագանու «ԻմՔայլը»խմբակցությանանդամԱշոտՍարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ «Բուս վոյաժ»-ի նոր քաղաքային ավտոբուսներն արդեն Երևանում են, և շուտով կլինեն երթուղում:

2019թ. հուլիսին հայտարարվել է, որ Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը պատրաստ է: Դրանով առաջարկվում է մայրաքաղաքում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն թողնել 42-ը, նախատեսվում է, որ կգործեն 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:

Հայերեն Русский

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին