Տնտեսություն

Երևանի երթուղիների համար նախատեսված նոր ավտոբուսներն արդեն մայրաքաղաքում են

1 րոպեի ընթերցում

Երևանի երթուղիների համար նախատեսված նոր ավտոբուսներն արդեն մայրաքաղաքում են

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի երթուղու համար նախատեսված նոր քաղաքային ավտոբուսներն արդեն մայրաքաղաքում են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իմ Քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը:

«Բաս Վոյաժի» նոր քաղաքային ավտոբուսներն արդեն Երևանում են: Դրանք շուտով երթուղում կլինեն»,- գրել է Սարգսյանը:

2019-ի հուլիսին հայտարարվել է, որ Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը պատրաստ է: Դրանով առաջարկվում է մայրաքաղաքում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն թողնել 42-ը, նախատեսվում է, որ կգործեն 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում