Life

Գիտնականները պատմել են չիլի պղպեղի օգտակարության մասին

1 րոպեի ընթերցում

Գիտնականները պատմել են չիլի պղպեղի օգտակարության մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Neuromed նյարդաբանության միջերկրածովյան ինստիտուտի գիտնականները պարզել են, որ չիլի պղպեղի կանոնավոր գործածումը կարող Է նվազեցնել սիրտ-անոթային եւ ուղեղի անոթային հիվանդություններից մահացության ռիսկը: Հետազոտության մամուլի տեղեկագիրը հրապարակված Է EurekAlert!-ում: Դրան մասնակցել Է գրեթե 23 հազար մարդ, որոնց վիճակին հետեւել են ութ տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պարզվել Է, որ մարդիկ, ովքեր կարմիր կծու պղպեղ են կերել շաբաթական առնվազն չորս անգամ, 40 տոկոսով քիչ են մահացել սրտի նոպայից եւ ավելի քան 50 տոկոով՝ գլխուղեղի անոթների հիվանդություններից նրանց համեմատությամբ, ովքեր հազվադեպ են գործածել այդ պղպեղը կամ Էլ ընդհանրապես հրաժարվել են դրանից: Գիտնականներն ընդգծել են, որ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, որոնք թույլ կտան հասկանալ օրգանիզմի վրա պղպեղի ներգործության մեխանիզմը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում