ՃՈ պետի տեղակալը ազատ է արձակվել կալանքից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալԱրթուր Տոնոյանըազատվել է կալանքից:
Ինչպես «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից, Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը Տոնոյանին կալանավորելու վերաբերյալ:
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը կալանավորվել էր նոյեմբերի 21-ին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և համաձայնեցված գործողություններով մրցակցությունը սահմանափակելու մեղադրանքով: