Արայիկ Հարությունյանը հավաստագրեր հանձնեց Դասարան+Դասական թատերական կրթական ծրագրի շրջանավարտներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հավաստագրեր հանձնեց Դասարան+Դասական թատերական կրթական ծրագրի շրջանավարտներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրը նախատեսված էր ավագ դպրոցի աշակերտների համար:

ԿԳՄՍ նախարարը՝ շնորհավորելով աշակերտներին՝ նշեց, որ իր կարծիքով ծրագիրը կարևոր և լավ փորձառություն է եղել աշակերտների համար:

«Շնորհավորում եմ բոլորին ծրագիրը լավագույնս իրականացնելու համար, վստահ եմ, որ կան բացեր, որ հաջորդ տարիներին կլինեն որոշ բաներ, որ չեք անի, սակայն մենք մշտապես պատրաստ ենք աջակցել ձեզ: Այս դասընթացից հետո, գուցե բոլորդ չեք դառնա դերասան կամ այդ ոլորտում չեք շարունակի ձեր ուղին, սակայն սա հնարավորություն է ինքներդ ձեզ բացահայտելու և մասնագիտություն ընտրելու հարցում կողմնորոշվելու համար»,- նշեց Հարությունյանը:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը շեշտեց, որ սա կարևոր իրադարձություն է, քանի որ կոտրում է սահմանները հասարակություն-թատրոն-դպրոց-աշակերտ հարաբերակցության մեջ:

«Ծրագրի ընթացքում աշակերտները կարող են հաղորդակցվել երկրի լավագույն թատերական մասնագետների հետ, կլսեն դասախոսություններ, և այն հինգ ճյուղերը, որոնք բաժանել ենք, ներառում են թատրոնն ամբողջությամբ` ստեղծագործական մտքից սկսած մինչև կատարման անատոմիան»,- ասաց Մկրտչյանը:

Ծրագրի մեկնարկին երևանյան քառասուն դպրոցից մասնակցության հայտ ներկայացրած շուրջ 250 աշակերտ էր հյուրընկալվել Ազգային ակադեմիական թատրոնում:

Ծրագրի շրջանավարտ Լիանա Ավետիսյան-Մուշեղյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը մեծ հետաքրքրություն ունի թատրոնի հանդեպ և արդեն 2 տարի է ինչ ոլորտի հետ կապ ունի:

«Ծրագրի մասին իմացել եմ դպրոցում՝ հայոց լեզվի ուսուցչուհուցս: Մեզ ժամանակ էր տրվել գրել շարադրություն` հայ թատերարվեստին նվիրված թեմայով: Շարադրության արդյունքների ամփոփման միջոցով ընտրվեց վաթսուն հաղթող, որոնց թվում նաև ես էի: Ի դեպ, ասեմ, որ մինչև վերջին օրը շարադրություններ էի գրում և ինձ դուր չէր գալիս, սակայն վերջին օրը, 20 րոպեում գրեցի ու հանձնեցի ուսուցչուհուս: Այսպիսով, մեզ հնարավորություն ընձեռվեց անվճար հիմունքներով նոյեմբերի 12-16-ը մասնակցել սեմինար-դասախոսություններին»,- ասաց Լիանան:

Ծրագիրն իրականացնում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում «Թատրոնի պատմություն», «Դերասանական արվեստ», «Ռեժիսորական արվեստ», «Արվեստի այլ տեսակների ներգրավվածությունը թատրոնում», «Թատերական գործի կազմակերպում» թեմաներով դասախոսությունները վարել են ոլորտի լավագույն մասնագետները` թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիայի թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Ռուբեն Բաբայանը, Նելլի Խերանյանը, Դավիթ Հակոբյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը և այլ հայտնի թատերագետներ ու մշակութային գործիչներ:

Հայերեն العربية

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո