Արցախ

ՀՀ և Արցախի ԱԺ-ների համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը Ստեփանակերտում է

1 րոպեի ընթերցում

ՀՀ և Արցախի ԱԺ-ների համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը Ստեփանակերտում է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետություն դեկտեմբերի 16-ին ժամանել են Հայաստանի Հանրապետության խորհրդարանի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով»-ի անդամները՝ ՀՀ ԱԺ նախագահ, հանձնաժողովի համանախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ Ստեփանակերտի՝ «Մենք ենք՝ մեր սարերը» հուշակոթողի մոտ պատվիրակությանը դիմավորել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, պատվիրակությունն Արցախում է դեկտեմբերի 17-ին նախատեսվող՝ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու ծրագրի շրջանակներում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում