Հասարակական

Սուրեն Պապիկյանը Ժնևում կմասնակցի «Փախստականների գլոբալ ֆորումին»

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը Ժնևում կմասնակցի «Փախստականների գլոբալ ֆորումին»

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը դեկտեմբերի 16-18-ը աշխատանքային այցով կմեկնեն Շվեյցարիայի Համադաշնություն՝ մասնակցելու Ժնևում կայանալիք «Փախստականների գլոբալ ֆորումին»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից փախստականների համաշխարհային հռչակագրի ընդունումից հետո սա առաջին ֆորումն է: Այն կոչված է մեղմելու փախստականներին ընդունող երկրների ծանրաբեռնվածությունը:

Այցի ընթացքում նախատեսվում են մի շարք քննարկումներ՝ փախստականների ծագման երկրներում անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար պայմանների ստեղծման, ինչպես նաև փախստականությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր քննարկելու նպատակով: Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն տարբեր պետություններից մոտ 300 պատվիրակություններ և այլ շահագրգիռ կողմեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում