ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի «Կնոջ դիմանկարը» կտավը, որը 1997 թվականից գողացված էր համարվում, Պյաչենցայի Ռիչչի Օդդիի ժամանակակից արվեստի պատկերասրահի պատերից մեկի մեջ հայտնաբերել են աշխատակիցները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ կտավը հայտնաբերվել է սև պարկի մեջ, պատկերասրահի ներքին պատերի մեջտեղում:
Այժմ կտավը հանձնված է փորձաքննության, որպեսզի պարզեն, արդյոք խոսքը բնօրինակի մասին է:
«Կնոջ դիմանկարը» ամենաորոնվող համաշխարհային արվեստի գործերի ցուցակում է ներառված: