Մշակույթ

«Մատրիցա 4»-ին միացել Է «Սառը սրտի» Քրիստոֆը

1 րոպեի ընթերցում

«Մատրիցա 4»-ին միացել Է «Սառը սրտի» Քրիստոֆը

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան եւ երգիչ Ջոնաթան Գրոֆը, որը հայտնի Է «Երգչախումբը» եւ «Բանականության որսորդը» սերիալներով ու Քրիստոֆի դերով, որը նա հնչունավորել Է «Սառը սրտի» երկու մասերի համար, պարտավորագիր Է ստորագրել չորրորդ «Մատրիցա»-ում նկարահանվելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Collider-ը:

Ֆիլմում իրենց դերերին կվերադառնան Քիանու Ռիվզը (Նեո) եւ Քերի-Էնն Մոսը (Թրինիթի): Յախյա Աբդուլ-Մաթին Երկրորդը, որը հայտնի Է «Ակվամեն»-ում Սեւ Մանթայի դերով, նույնպես կմասնակցի կինոնկարին, բայց դեռեւս հաստատված տեղեկատվություն չկա այն մասին, թե ում Է նա մարմնավորելու: Ջադա Փինքեթ-Սմիթը կրկին կկատարի Նիոբեի դերը: Ռեժիսորական աթոռին կվերադառնա Լանա Վաչովսկին:

Սցենարը Վաչովսկին կգրի Ալեքսանդր Հեմոնի եւ Դեւիդ Միթչելի հետ միասին: Սպասվում Է, որ նկարահանումները կսկսվեն հաջորդ տարվա սկզբին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում