«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մասնատման վտանգը սպառնում է Թուրքիային, Ադրբեջանին…

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ասիան աշխարհի խոշոր երկրների աշխարհամաս է, ամենամեծը Չինաստանն է, որը եւս մի շարք տարածքային խնդիրներ ունի: Թայվան կղզին վաղուց հանդես է գալիս որպես Չինաստանից անկախ պետություն, ինչքան էլ պաշտոնական Պեկինը փորձում է խոչընդոտել Թայվանի միջազգային կապերի հաստատմանը: Բայց այդ երկիրը ծովային տարաբնույթ կապերով կարողանում է շփվել տարբեր երկրների հետ: Իհարկե, չի կարելի ժխտել, որ Պեկինին զսպող միակ հանգամանքը Վաշինգտոնի աջակցությունն ու ներկայությունն է կղզու պաշտպանությանն ուղղված: Բայց Չինաստանի համար ամենավտանգավորը համաթուրքական ծրագրերում ներառված Ույղուրստանի հարցն է, որ կարող է միանգամից ու մեծածավալ բնույթ ստանալ, քանզի թյուրքական արյունախում բնույթը ամենուր է, իր բոլոր տեսակների մեջ առկա: Ուրումչի կենտրոնով այս տարածքը սահմանակից է Հնդկաստանին, Աֆղանստանին, Ղրղզստանին, Ղազախստանին եւ Ռուսաստանին (Ալթայի երկրամասի հետ), նաեւ Մոնղոլիային:

Տիբեթը նույնպես երկար ժամանակ պայքարում է անկախանալու համար: Լհասա կենտրոնով այս շրջանը համարվում է հոգեւոր կենտրոնատեղի, որտեղ պայքարի առաջամարտիկները դալայ-լամաներն են: Այսօր բոլոր բուդդայականների առաջնորդը գտնվում է ԱՄՆ-ում եւ Վաշինգտոնի հովանավորության ներքո, ինչը հնարավորություն է տալիս բուդդայականների հոգեւոր առաջնորդին շրջել ամբողջ աշխարհում՝ պահանջելով Տիբեթի անկախությունը:

Տարածքը շփման եզրեր կունենա անկախանալուց հետո՝ նույն Չինաստանի, Նեպալի, Բուտանի, Մյանմայի եւ Ասիայի մյուս խոշոր երկրի՝ Հնդկաստանի հետ: Չնայած ներքին վեճեր կան նաեւ Հնդկաստանում, որը Չինաստանի հետ էլ տարածքային հարց ունի: Տեղային բախումներ եղել են, սակայն դրանք պատերազմի չեն հանգեցրել, ինչը կարող էր աղետալի լինել ոչ միայն Չինաստանի ու Հնդկաստանի համար: Չինաստանն ու Հնդկաստանը խոշոր տնտեսական երկրներ են աշխարհում եւ նման բախումը անհետեւանք չէր մնա նաեւ աշխարհի այլ երկրների տնտեսական վիճակի տատանման առումով:

Եվրոպա-Ասիա սահմանագծին, անցման ուղի դարձած այս ճանապարհին մասնատման վտանգը սպառնում է Թուրքիային, Ադրբեջանին…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան