Վրաստանից շատ բան ունենք սովորելու քրեական ենթամշակույթի դեմ պայքարում. Բադասյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը հարուստ փորձ ունի քրեական ենթամշակույթի դեմ պայքարում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին Վրաստանի փոխվարչապետ, Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Վրաստանից շատ բան ունենք սովորելու այս բնագավառում, որովհետև իրենց մոտ առկա է հարուստ փորձ, գործեր, որոնք գնացել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ, որոնցում կոնվենցիան խախտման տեսանկյունից գնահատական է տրվել ՄԻԵԴ-ի կողմից, որպեսզի չկրկնենք սխալները»,- ասաց Բադասյանը:

Նախարարը շեշտեց, որ ինչքան էլ խիստ լինի օրենսդրական մոտեցումը, ինչքան էլ խիստ գործնականում պայքար լինի կազմակերպված հանցավորության դեմ, կառավարության համար մարդու իրավունքները գերակայություն են:

«Մարդու իրավունքները լինելու են գերակայություն, և, բնականաբար, այս ոլորտում որևէ կարգավորում և որևէ պրակտիկայի կիրառում, որը կհակասի մարդու հիմնարար իրավունքներին, պետք է բացառվի: Միաժամանակ, կոշտ պայքար պետք է մղվի կազմակերպված հանցավորության դեմ, և նմանատիպ մարդիկ իրենց ազդեցությունը հասարակության որևէ շրջանակում պետք է չունենան»,- եզրափակեց Բադասյանը:

Նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր քրեական ենթամշակույթ կրող խմբի և անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը: Նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, կամ պահպանելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար։ Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու համար:

Հայերեն English

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում