Վրաստան

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է Վրաստանի հնարավոր մեկուսացման մասին՝ «ռեպրեսիվ քաղաքականության» պատճառով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է Վրաստանի հնարավոր մեկուսացման մասին՝ «ռեպրեսիվ քաղաքականության» պատճառով

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը հայտարարել է, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկիրը տանում է դեպի մեկուսացում իր վարած քաղաքականության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միլերը գրել է X սոցիալական հարթակում:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք բռնությունը Վրաստանի խաղաղ քաղաքացիների, ցուցարարների, լրագրողների և ընդդիմադիր գործիչների, ներառյալ Վրաստանի նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի դեմ: Դա «Վրացական երազանք»-ի ռեպրեսիվ մարտավարության ևս մեկ օրինակ է, որը երկիրը կթողնի մեկուսացման մեջ», - գրել է նա: 

Ինչպես հաղորդել են Վրաստանի զանգվածային լրատվամիջոցները, հունվարի լույս 16-ի գիշերը Բաթումում հարձակում է կատարվել Գեորգի Գախարիայի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Բժշկական օգնություն ստանալուց հետո Գախարիան իր ցանկությամբ հեռացել է հիվանդանոցից։

2024 թ. նոյեմբերին Միացյալ Նահանգները հայտարարել է, որ դադարեցնում է ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացը հետաձգելու՝ Թբիլիսիի որոշման և այդ որոշման դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելու պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում