Մշակույթ

Վախճանվել Է ամերիկացի ռեժիսոր եւ դերասան Ռենե Օբերժոնուան

1 րոպեի ընթերցում

Վախճանվել Է ամերիկացի ռեժիսոր եւ դերասան Ռենե Օբերժոնուան

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 79 տարեկան հասակում դեկտեմբերի 8-ին մահացել Է ամերիկացի ռեժիսոր եւ դերասան Ռենե Օբերժոնուան, որը նկարահանվել Է «Քինգ-Քոնգ» ֆիլմում եւ «Աստղային ուղի» հեռուստասերիալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ցավով հաստատում ենք, որ այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մահացել Է Ռենեն»,- հաղորդվում Է դերասանի Twitter-ում: Օբերժոնուան նկարահանվել Է «Ռազմադաշտային հոսպիտալ», «Քինգ-Քոնգ», «Այնտեղ, որտեղ թափառում Է բիզոնը» ֆիլմերում եւ «Բոստոնի իրավաբանները», «Կրքի անատոմիան», «Աստղային ուղի: Հեռավոր տիեզերք 9» սերիալներում: 2018 թվականին նրան ներառել են ամերիկյան թատրոնի փառքի սրահում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում