Տնտեսություն

Ֆինանսների նախարարությունը էականորեն կրճատել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը

1 րոպեի ընթերցում

Ֆինանսների նախարարությունը էականորեն կրճատել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը

ՀԱՆՔԱՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարարությունը էականորեն կրճատել է իր աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների թիվը` դարձնելով 4: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այս մասին հայտնեցլրագրողներիհամար կազմակերպված սեմինար-քննարկմանը` ներկայացնելով վերջին մեկ տարում նախարարության աշխատանքը:

«Մենք ունենք տրանսպորտային միջոցների թեթևացում: Այսօրաշխատակազմում4 տրանսպորտային միջոց է` նախկին բազմաթիվ մեքենաների փոխարեն»,-ասաց նախարարը:

Ջանջուղազյանը կրճատված ավտոմեքենաների կոնկրետթիվը չհիշեց, սակայն նշեց` կրճատվել են մոտ 16-ով:

Նախարարությունը նախկինում ուներ նաև վարձակալության տարածք: «Գանձապետականը տեղավորված էր տարածքում, որը մեզ չէր պատկանում, դրա համար վարձակալության վճարներ էինք տալիս: Ներկայում մենք հավաքվեցինք մի տարածքում և այլևս չենք վճարում այդ վարձակալական վճարները»,-ասաց Ջանջուղազյանն ու հավելեց` այսպիսով հիմա չեն վճարում տարեկան մոտ 120 մլն դրամ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում