Կինո

Հանդիսատեսներին հիասթափեցրել Է «Մուլան» ֆիլմի նոր թրեյլերը՝ առանց «Մուշու» վիշապի

1 րոպեի ընթերցում

Հանդիսատեսներին հիասթափեցրել Է «Մուլան» ֆիլմի նոր թրեյլերը՝ առանց «Մուշու» վիշապի

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Walt Disney ստուդիան YouTube-ում հրապարակել Է «Մուլան» ֆիլմի նոր թրեյլերը, որը հիմնված Է 1998 թվականի համանուն մուլտֆիլմի վրա: Տեսանյութը վշտացրել Է սոցիալական ցանցի օգտատերերին, քանի որ նրանք չեն տեսել սիրված հերոսներից շատերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես եւ նախորդ կինոնկարում, երիտասարդ աղջիկը՝ Ֆա Մուլանը, իրեն տղամարդ Է ներկայացնում եւ պատերազմելու Է մեկնում տարեց հոր փոխարեն, որպեսզի Չինաստանը պաշտպանի զավթիչներից: Սակայն ֆիլմում չեն լինելու երգերը, պարերը, հաջողության լուսատտիկը, Մուշու խոսող վիշապը եւ, հավանաբար, ստեղծողները կհանեն Մուլանի եւ սպա Լի Շանգոմի սիրային կապը:

Ժապավենն առայժմ ավելի շատ հիշեցնում Է լուրջ պատերազմական դրամա, ինչը նշել են բազմաթիվ հանդիսականներ: «Իսկ որտե՞ղ են լուսատտիկը եւ Մուշուն»,-հարցրել Է @Guian Sta. Ana-ն:

«Այս ֆիլմն ավելի շատ նման Է Marvel-ի մարտաֆիլմի, քան դիսնեյյան հեքիաթի»,-նշել Է @BuderItUp.-ը: Գլխավոր դերերը կատարել են Լյու Իֆեյը, Դոննի Յենը, Ջեթ Լին եւ ուրիշներ: Կինոնկարի ցուցադրումը պլանավորված Է 2020 թվականի մարտի 26-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում