Հայաստանն ակտիվորեն համալրում է իր զինանոցը. Գաբրիել Բալայան
1 րոպեի ընթերցում
![Հայաստանն ակտիվորեն համալրում է իր զինանոցը. Գաբրիել Բալայան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/12/997950.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 և 2019 թվականներին Հայաստանն ակտիվորեն համալրում է իր զինանոցը:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ Հայաստանը գնել և շարունակում է գնել նոր ու ժամանակակից սպառազինություն՝ արդիականացնելով նաև եղածը:
«Ցավոք, ավելին չեմ կարող ասել, դա ռազմական գաղտնիք է, բացի, թերևս, այն ինքնաթիռներից, որոնց մասին հայտարարվել է», - ասաց Գաբրիել Բալայանը: