Տարածաշրջանային

Իրանը 5 մլրդ դոլարի վարկ Է խնդրում ՌԴ-ից երեք Էլեկտրակայանի ստեղծման ու արդիականացման համար

1 րոպեի ընթերցում

Իրանը 5 մլրդ դոլարի վարկ Է խնդրում ՌԴ-ից երեք Էլեկտրակայանի ստեղծման ու արդիականացման համար
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը պլանավորում Է վարկային այն միջոցները, որոնք ակնկալում Է ստանալ Ռուսաստանից, ուղղորդել ենթակառուցվածքային մի քանի նախագծերի, այդ թվում՝ երեք Էլեկտրակայանների ստեղծմանն ու արդիականացմանը: Այդ մասին դեկտեմբերի 5-ին հայտարարել Է Իրանի Էներգետիկայի նախարար Ռըզա Արդականիյանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ներկայում մենք Ռուսաստանի հետ բանակցություններ ենք վարում մի շարք նախագծերի համար մեզ 5 մլրդ դոլարի վարկ տրամադրելու շուրջ»,-նրա խոսքը մեջբերել Է ISNA գործակալությունը: Նախարարը հավելել Է, որ «Էներգետիկայում խոսքը վերաբերում Է Խորմոզգանի նահանգում 1400 մեգավատ հզորությամբ «Սիրիկ» Էլեկտրակայանի ստեղծմանը, Ահվազում «Ռամին» Էլեկտրակայանի արդիականացմանը եւ «Գոտվանդ» հիդրոԷլեկտրակայանի կառուցմանը:

Նրա խոսքով՝ «քննարկվում Է վարկի օգտագործումը Գարմսար-Ինչե Բուրուն երկաթուղու Էլեկտրիֆիկացման եւ Զահեդան-Բիրջանդ ուղեգծի շինարարության համար»: «Նախագծերը նաեւ ներառում են մետրոյի համար հազարից ավելի վագոնների կառուցումը»,- նշել Է Արդականիյանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում