Տնտեսություն

ԱԺ խմբակցությունները 2020-ի բյուջեի նախագծի համար արել են 368 մլրդ դրամի ծախս ենթադրող առաջարկներ

1 րոպեի ընթերցում

ԱԺ խմբակցությունները 2020-ի բյուջեի նախագծի համար արել են 368 մլրդ դրամի ծախս ենթադրող առաջարկներ

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի երեք խմբակցությունները ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրել են ընդհանուր մոտ 368 մլրդ դրամի լրացուցիչ ծախս ենթադրող առաջարկություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովում օրենքի նախագծի քննարկմանն ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե որ խմբակցությունից որքան արժողությամբ առաջարկ է արվել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը` 264.4 մլրդ դրամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցություն` 94.9 մլրդ դրամ, «Իմ քայլը» խմբակցություն` 8.4 մլրդ դրամ»,-հայտնեց Ջանջուղազյանը:

Խմբակցություններն ու պատգամավորները ԱԺ հանձնաժողովներում ու լիագումար նիստերում քննարկումներից հետո կարող էին առաջարկություններ ներկայացնել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Արվել է ընդհանուր 160 առաջարկ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում