Վերջին անգամ Հայաստանում թույլ են տալիս աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրել և տեղում փոխել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը որոշում կայացրեց փոփոխություն կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով նախատեսվում է «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով բացթողնման համար թույլատրվող ապրանքների ցանկը լրացնել թեթև ավտոմոբիլներ տողով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը նշեց, որ դա հնարավորություն կտա աջ ղեկով ավտոմեքենաներն առանց վերասարքավորման ներմուծել Հայաստան ու ՀՀ տարածքում իրականացնել աջ ղեկը ձախ դարձնելու գործընթացը:

Դա անելուց հետո պետք է ավտոմեքենան մաքսազերծում իրականացնելուց հետո հաշվառել ու ազատ շահագործել ՀՀ տարածքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փաստորեն ժամանակավոր ներմուծում ռեժիմով թույլ է տրվում աջ ղեկով մեքենաները բերել, ՀՀ տարածքում ղեկային կարգավորումները փոխել, որից հետո միայն հաշվառվի ու շահագործվի: «Մենք այսօր խնդիր ունենք, որ աստղաբաշխական թվով մեքենաներ են ներկրվում Հայաստան, ու քանի որ 2020 թվականին մաքսային ռեժիմի փոփոխություն է լինելու, ենթադրում եմ, որ այստեղ կտրուկ անկում պիտի լինի, բայց պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունենում: Պետք է հասկանանք, թե որքանը Հայաստանից դուրս գնաց, որքանը մնաց եւ դա ինչ մարտահրավեր է բերում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծեց վարչապետը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց քննարկել ընդհանրապես աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան արգելելու հարցը, անգամ եթե ղեկը փոխված է:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյաննն էլ նկատեց, ըստ էության, գեներացնում են վթարի պոտենցիալ օբյեկտ հանդիսացող շարժական գույքի ծավալներ Հայաստանում: «Եթե մենք սերտիֆիկացիա չանենք, կպարզվի, որ վթարների մեծ քանակի պատճառն այն է, որ ղեկի տեղափոխությունն արվել է ոչ պրոֆեսիոնալ ձևով»- նկատեց նա:

Վարչապետ Փաշինյանն առաջարկեց պայմանավորվել, որ վերջին խմբաքանակն էլ դուրս է գալիս, ու ընդհանրապես փակում են նման կարգի մեքենաների ճանապարհը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ ավելացրեց, որ նախորդ տարվա վերջում էլ էին նման քննարկում արել ու ասել, որ սա էլ են անում ու վերջ, բայց հիմա կրկին վերադարձել են: Ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Այսինքն` հիմա պարզ-պրիմիտիվ հարց են դնում՝ ասում են՝ Վրաստանի արհեստավորն այդքան փող է աշխատում, մեր արհեստավորին չե՞ք թողում աշխատի: Հիմա մենք որոշումը, փաստորեն, կիսատ ենք կայացրել ու փողը Հայաստանից տեղափոխել ենք ուրիշ երկիր, վատ որոշում ենք կայացրել»,- ասաց վարչապետը և կոչ արեց կոնկրետ ամսաթիվ որոշել, թե երբվանից են արգելում անգամ փոխված ղեկով մեքենաների ներկրումը ու այլևս նոր նախաձեռնություն չբերել:

Վարչապետը նշեց, որ VINկոդով պետք է պարզել աջակողմյան, թե ձախակողմյան է մեքենան և կոչ արեց ընդհատել քննարկումը և պարզել՝ դա հնարավոր է, թե հնարավոր չէ: Դավիթ Անանյանն ասաց, որ VIN կոդը վերծանելու հնարավորություն չունեն: Այսպիսով՝որոշումն ընդունվեց՝ հետագայում հարցը քննարկելու պայմանավորվածությամբ:

Հայերեն Français

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում