Կարծիքներ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Շոտլանդականը՝ հաջորդ հզոր անկախական շարժումը Եվրոպայում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շոտլանդիան 2014 թ. անկախության հանրաքվե անցկացրեց եւ միայն մի քանի տոկոս չբավարարեց անկախության օգտին մեծամասնությամբ քվեարկելու համար: Մեծ Բրիտանիայի իշխանություններն ավելի հանդուրժող գտնվեցին, քան Իսպանիայինը: Չնայած հայտնի չէ, թե ինչ տեղի կունենա, երբ Շոտլանդիայում կրկին հանրաքվե անցկացվի եւ շոտլանդացիների մեծամասնությունը «այո» ասի: Իսկ նոր հանրաքվե նախատեսվում է:

Շոտլանդացիների պայքարը եւս դարերի պատմություն ունի, ինչպես կատալոնցիներինը, եւ Շոտլանդիա-Անգլիա հակամարտությունը նույնպես արյունալի պատմություն ունի, ինչպես Կատալոնիա-Իսպանիայի դեպքում է: Այժմ պաշտոնական Գլազգոն (Շոտլանդիայի մայրաքաղաք) տրամադրված է հաստատ Անգլիայից անկախ ապրելու պայքարին: Մեծ Բրիտանիայի կազմում են Անգլիան, Շոտլանդիան, Ուելսը եւ Հյուսիսային Իռլանդիան: Բացի Անգլիայից, մյուսները անկախ պետություն հիմնելու կողմնակից են:

Մեծ Բրիտանիայի դեմ ամենակատաղի անկախական պայքարը մղել է Հյուսիսային Իռլանդիան, որ տասնյակ տարիներ պայքարում է իր անկախության կամ Իռլանդիային միանալու համար: Արյունալի բախումներ էին լինում հատկապես ԽՍՀՄ գոյության տարիներին, երբ Մոսկվան գործում էր ընդդեմ Լոնդոնի:

Հյուսիսային Իռլանդիայի բողոքական ազգաբնակչությունն է, որ հանդես է գալիս Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին: Բայց, եթե վերսկսեն Հյուսիսային Իռլանդիայում բողոքական փոքրամասնության եւ Իռլանդիայի հետ միավորման ջատագով կաթոլիկ մեծամասնության միջեւ բախումները, ապա Բելֆաստը նորից կվերածվի Մեծ Բրիտանիայի կազմաքանդման կենտրոնի: Ավելի հզոր՝ քան շոտլանդական Գլազգոն»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում