Հասարակական

«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի մասնակիցների թիվը 3 անգամ գերազանցել է 2017թ. ցուցանիշը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019թ. դրամահավաք-հեռուստամարաթոնին մասնակցած քաղաքացիների թիվը շուրջ երեք անգամով գերազանցել է 2017թ. ցուցանիշը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2017թ. մարաթոնին մասնակցել է 3240 քաղաքացի, իսկ 2019թ. մասնակցել է 9644 քաղաքացի: Այսինքն՝ մասնակցած քաղաքացիների թիվը 3 անգամ ավել է: Մեզ պետք է ոչ թե 22 հայ, որ հիմնադրամին կտա մի քանի մլն դոլար, այլ պետք է մի քանի մլն հայ, որ ամեն ամիս հիմնադրամին կնվիրաբերի 22 դոլար»,- նշեց վարչապետը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2019թ. դրամահավաք-հեռուստամարաթոնին հանգանակվել է 10,235,847 ԱՄՆ դոլար:

Հայերեն

Գյումրիում 27 տեղամասի տվյալներով` առաջատարը ՔՊ-ն է

Փարաքարում ամփոփվել են քվեարկության նախնական արդյունքները

Հայտնի են Գյումրու ավագանու ընտրությունների 5 ընտրատեղամասերի ամփոփ արդյունքները

Ամփոփվել են Փարաքարի 6 ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է Փարաքարում և Գյումրիում ընտրությունների հետ կապված ավելի քան 300 հրապարակում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանեց Հայաստան

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ոստիկանությունը Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին 6 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմին

Նախնական տվյալներով՝ Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.66%-ը, Փարաքարում՝ 54.97%-ը

ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածների ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը