Հասարակական

Փաշինյանը ներկայացրեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման քաղաքական նկատառումը

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը ներկայացրեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման քաղաքական նկատառումը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծի քաղաքական նկատառումը համարում է երկիրը սահմանադրական կարգին համապատասխանեցնելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասաց դեկտեմբերի 4-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանի հարցին:

«Որևէ օրենք չի կարող քաղաքական նկատառում չունենալ, և, հետևաբար քննադատել, որ որևէ օրենք ունի քաղաքական նկատառում դա չլսված բան է: Քաղաքական նկատառումը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում հաստատված իրավիճակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նախատեսված իրավիճակին, և, եթե լուծումներ չլինեն, այդպես շարունակվելու է մինչև 2035թ.: Հիմա որոշ գործողությունների, այդ թվում նաև կեղծիքի արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որում ՍԴ-ն չի կարող լինել այնպիսին, ինչպիսի նախատեսված է Սահմանադրությամբ: Քաղաքական նկատառումն այն է, որ մեր երկիրը պետք է համապատասխանեցվի սահմանադրական կարգին»,- ասաց Փաշինյանը:

Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման նախագծին: Այս նախագծով, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում