Մշակույթ

Disney-ը եւ Fox-ը նոր ֆիլմ են պատրաստում «Կապիկների մոլորակի» մասին. THR

1 րոպեի ընթերցում

Disney-ը եւ Fox-ը նոր ֆիլմ են պատրաստում «Կապիկների մոլորակի» մասին. THR

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Walt Disney Studios եւ 20th Century Fox կինոստուդիաները նոր ֆիլմ են թողարկելու «Կապիկների մոլորակի» մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է THR-ը: Աղբյուրը հրատարակությանը պատմել Է, որ ռեժիսոր են ընտրել Ուես Բոլին, որը նկարահանել Է «Լաբիրինթոսում վազողը» ֆանտաստիկ եռերգությունը:

Առայժմ հայտնի չԷ, թե կինոնկարն արդյոք լինելու Է նախորդ այն ֆիլմերի սիքվելը, որոնք նկարահանվել են Մեթ Ռիվզի կողմից, թե դառնալու Է ինքնուրույն պատմություն: Թողարկման ժամկետը նույնպես դեռ չեն հայտարարել:

«Կապիկների մոլորակի» առաջին ֆիլմը թողարկվել Է 1968 թվականին եւ նկարահանվել Է ֆրանսիացի գրող Պիեռ Բուլի համանուն վեպի մոտիվներով:

Այն ժամանակ գլխավոր դերը կատարել Է Չառլթոն Հեսթոնը: Նա մարմնավորել Է տիեզերագնացի, որը վայրԷջք Է կատարել անհայտ մոլորակի վրա եւ հայտնաբերել կապիկների զարգացած քաղաքակրթություն, որը հիշեցնում Է մարդկանց նախնադարյան հասարակությունը: Կինոնկարը մեծ հաջողություն Է ունեցել, ուստի դրա մոտիվներով նկարահանել են ռեմեյքներ, հեռուստատեսային շոուներ, մուլտսերիալներ եւ ստեղծել տեսախաղեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում